
Վթարային ջրանջատում Սյունիքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 4-ին ժամը 09.00-17.00 կդադարեցվի Սյունիքի մարզի` Աճանան, Սյունիք գյուղերի, Նորաշենիկի մայրուղու, Կապան քաղաքի Գործարանային փողոցի, Կապանի լեռնահարստացման կոմբինատի, Էլեկտրական ցանցի, Ավտոնորոգման գործարանի և թիվ 20666 Զինվորական մասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: