ԲՀԿ Նոր Նորքի կառույցի պատասխանատուն կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, ԲՀԿ Նոր Նորքի կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Բանն այն է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ Մամոյանը ԱԺ չի գնալու: Նա ապրիլի 2-ին ստացել էր 5612 ձայն, իսկ ՀՀ ՎՊ առաջատար մասնագետ Արտյոմ Ծառուկյանը՝ 5104 ձայն: Հիշեցնենք, որ Մամոյանը 2012-ին Նոր Նորքում 19 հազար ձայն էր հավաքել, սակայն այն ժամանակ նրա փոխարեն պատգամավոր դարձավ Հայկ Խաչատրյանը:
Հիմա էլ Մամոյանը ԱԺ չի գնում՝ Գագիկ Ծառուկյանի միանձնյա որոշման արդյունքում: Մեզ հասած տեղեկություններով՝ ընտրություններից առաջ Ծառուկյանը Մամոյանին ասել է, որ օգնի իր ազգականին՝ Արտյոմ Ծառուկյանին, որը, ինչպես արդեն նշեցինք, առաջադրվել էր նույն ընտրատարածքում: Մամոյանը խոստացել է, որ կօգնի, սակայն արդյունքում կրտսեր Ծառուկյանը ավելի քիչ ձայն է հավաքել, քան Մամոյանը, ինչից էլ Ծառուկյանը դժգոհ է մնացել: Ստեղծված վիճակը հանգեցրել է նրան, որ Արթուր Մամոյանը որոշել է առհասարակ կապերը խզել ԲՀԿ-ի հետ և կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօչրվա համարում։