Հարկայինում «մեռելոցային» տրամադրություններ են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետի հայտարարած օպտիմալացումների և կրճատումների ալիքը հասել է հարկային։ ՊԵԿ-ում վերջերս աշխատակիցներին փաստաթուղթ են ստորագրել տվել, ըստ որի՝ մինչեւ հունիսի 15-ը պատրաստ լինեն աշխատանքից ազատման կամ պաշտոնի իջեցման։

Դրանից հետո հարկայինում «մեռելոցային» տրամադրություններ են։ Քննարկումներ կային, թե տարածքային տեսչությունները կրճատվելու են, Երևանում կլինի մեկ կենտրոնական տեսչություն, մարզային տեսչություններն էլ կմիավորվեն, կստեղծվեն հյուսիսային, հարավային տեսչություններ։ Այժմ հարկայինում կրքերը հանդարտվել են, աշխատակիցները բարձր տրամադրություն ունեն, քանի որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն առայժմ կասեցրել է կրճատումների ծրագիրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930