Բաժիններ՝

«Հղիությունը լավագույն նվերն էր, որը կարող էր ստանալ Սերենան». Մարիա Շարապովա

Ռուսաստանցի թենիսիստուի Մարիա Շարապովային՝ որակազրկումից հետո, Շտուտգարտի մրցաշարում 7:5, 6:3 հաշվով իտալացի Ռոբերտա Վինչիին հաղթելուց հետո հարցրել են, թե ինչ է նա մտածում Սերենա Ուիլյամսի հղիության մասին:

«Սերենայի հղիությունը լավագույն նվերն է, որ կարող է ցանկացած կին ստանալ: Սա նրա կյանքի գեղեցիկ գլուխներից մեկն է»,- հայտարարել է Շարապովան:

Սերենա Ուիլյամսը վերջին անգամ հանդես է եկել Australian Open-ում, որտեղ հաղթել է: Այժմ թենիսիստուհին գլխավորում է WTA-ի վարկանիշային աղյուսակը: Ապրիլի կեսերին Սերենան հայտարարեց հղիության մասին:

30-ամյա Շարապովան և 35-ամյա Ուիլյամսը կորտում հանդիպել են 21 անգամ:

Վերջին անգամ Շարապովան Սերենային հաղթել է 2004 թվականին: Ուիլյամսը հաղթել է Մարիայի դեմ մյուս 18 հանդիպումները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930