Գյուղատնտեսության փոխնախարարը՝ Ադրբեջանից Հայաստան ներկրված խնձորի մասին
«Մեր հարևան կոչեցյալ երկրից ներկրված խնձորի հետ կապված՝ ասեմ, որ դա իմ գործառույթներին չի առնչվում, բայց որպես գյուղատնտեսության նախարարի տեղակալ՝ ասեմ, որ համապատասխան մարմինները զբաղվում են ուսումնասիրությամբ, ուսումնասիրման, բացահայտման փուլում է, համապատասխան արդյունքները ձեզ կտեղեկացվեն՝ և՛ պատժամիջոցների, և՛ ներկրողի, և՛ ընդհանրապես այդ բացասական երևույթի հետ կապված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ադրբեջանից Հայաստան ներկրված խնձորի մասին՝ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:
Հարցին, թե՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ ոչ ուղիղ ճանապարհով Հայաստանից ապրանք արտահանվի Ադրբեջան, փոխնախարարն այսպես պատասխանեց. «Դա նույնպես կարգավորվում է Մաքսային ծառայության, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, բայց ես՝ որպես հայ, չեմ ուզում հավատալ, որ նման բան կարող է լինել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: