
«Այս մրցաշրջանում մենք լավը չէինք, բայց հաջորդ մրցաշրջանում կդառնանք էլ ավելի լավը». Գավրդիոլան

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքով՝ ինքը գնալով կատարելագործվում է որպես մարզիչ և դառնում է ավելի լավը:
Ըստ Գվարդիոլայի՝ ինքը տիտղոս չնվաճելով՝ վատը չի դարձել:
«Ես դարձել եմ ավելի լավը, ավելի փորձառու»,- նշել է իսպանացի մասնագետը:
Գվարդիոլան շեշտել է, որ չի մարզում այնպիսի ակումբներ, ինչպիսիք են կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Ռեալը» կամ իտալական «Ինտերը», «Յուվենթուսը» կամ «Միլանը»: Ըստ Գվարդիոլայի՝ սրանք ակումբներ են, որոնք ունեն մեծ պատմություն և շատ տիտղոսներ:
Ըստ մարզչի՝ իրենք պետք է ջանան բացահայտել նորը, դառնան ավելի լավը և պայքարեն այնպիսի ակումբների դեմ, ինչպիսի ենք անգլիական «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Լիվերպուլը»:
«Այս մրցաշրջանում մենք լավը չէինք, բայց հաջորդ մրցաշրջանում կդառնանք էլ ավելի լավը»,- նշել է Գավրդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան