
Սթարիջը կրկնել է վնասվածքը և, դժվար թե խաղա այս մրցաշրջանում

«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը կրկին վնասվածք է ստացել:
Սթարիջն արդեն երկար ժամանակ չի կարողանում վերականգնվել վնասվածքից:
Լիվերպուլյան ակումբի բժիշկները չեն կարողանում նշել Սթարիջի ապաքինման ժամկետները, բայց գրեթե համոզված են, որ ֆուտբոլիստը բաց կթողնի այս մրցաշրջանի մնացած 4 խաղերը:
Հաշվի առնելով այն, որ Սթարիջը պարբերաբար վնասվածքներ է ստանում և չի կարողանում մարզավիճակ հավաքել՝ «Լիվերպուլը», ամենայն հավանականությամբ, ամռանը կվաճառի ֆուտբոլիստին:
Սիրարփի Աղաբաբյան