
Forbes-ը Ալբերտ Ավդոլյանին ընդգրկել է Ռուսաստանի «տեխնոլոգիական միլիարդատերերի» ցանկում

Forbes ամսագրի ռուսական վարկածը հոդված է հրապարակել այն մասին, թե նոր վարկանշային աղյուսակում հայտնված Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից ով է իր կարողությունը կուտակել տեխնոլոգիաների շնորհիվ: Գործարարների ցանկում, որին պարբերականը տվել է «տեխնոլոգիական միլիարդատերեր» անվանումը, ներառվել է նաև գործարար Ալբերտ Ավդոլյանը:
«Ավդոլյանը միջոցների հիմնական մասն ստացել է Carsdale-ում մասնաբաժնի վաճառքից, որին էր պատկանում «Մեգաֆոնի» և Yota-ի բաժնետոմսերը:
2015թ. օգոստոսին Ավդոլյանի և Ադոնևի Telconet Capital հիմնադրամը գնել է նաև Ամուրի մարզի Օգոժինսկու ածխի հանքավայր նախագծում 50%-ը (ևս 50%-ը պատկանում է «Ռոստեխին»)», – գրում է պարբերականը:
Ռուսաստանի 2017թ. ամենահարուստ գործարարների վարկանշային աղյուսակում Ալբերտ Ավդոլյանը զբաղեցրել է 123-րդ հորիզոնականը: Ներկայումս նրա կապիտալը կազմում է 800 մլն դոլար: