«Ջանլուիջի Դոնարուման ցանկանում է մնալ ակումնում». «Միլանի» տնօրեն
Իտալական ակումբը նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ է վարում դարպասապահի հետ:
«Անցյալ շաբաթ մենք արդեն բանակցություններ վարել ենք Ջիջիի գործակալի հետ: Մենք զրուցել ենք նաև անձամբ նրա հետ և հարցրել ենք՝ արդյո՞ք ցանկանում է մնալ «Միլանում»: Նա դրական պատասխան է տվել, ասել է, որ երջանիկ է այստեղ և ցանկանում է շարունակել հանդես գալ «Միլանի» կազմում:
Այժմ մենք պետք է վերջնականապես պայմանավորվենք նրա գործակալների հետ»,- այս մասին հայտարարել է «Միլանի» մարզական տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին, ում խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ավելի վաղ Sky Sport Italia-ն հաղորդել էր, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Դոնարումայի համար վճարել ավելի քան 100 մլն եվրո:
Transfermarkt.de-ն 18-ամյա դարպասապահին գնահատում է 20 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը