Բաժիններ՝

«Ես կվերադառնամ նույնիսկ ավելի ուժեղ. հանձնվելը տարբերակ չէ». Զլատան Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հասկացրել է, որ չնայած ծնկի լուրջ վնասվածքին՝ մտադիր չէ ավարտել կարիերան: Որոշ ԶԼՄ-ներ ենթադրում էին, որ 35-ամյա շվեդ հարձակվողը կարող է հրաժարվել կարիերան շարունակելուց:

«Ամենից առաջ շնորհակալություն աջակցության և սիրո համար: Նորություն չէ, որ ես վնասվածք եմ ստացել և որոշ ժամանակով դուրս եմ մնացել ֆուտբոլից: Ես կանցնեմ դրա միջով. կվերադառնամ նույնիսկ ավելի ուժեղ: Միայն ես եմ որոշում՝ երբ է եկել կանգնելու ժամանակը, և այլևս ոչ ոք: Հանձնվելը տարբերակ չէ: Շուտով կհանդիպենք»,- գրել է Իբրան իր Ինստագրամում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս