Բաժիններ՝

Երևանում անցկացվեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության 102-­րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ապրիլի 23-­ին կազմակերպեցին ջահերով ավանդական երթը, որը մեկնարկեց Ազատության հրապարկից դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Երթին մասնակցում են բազմահազար երիտասարդներ ինչպես տարբեր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից, ուսանողական միություններից, այնպես էլ անհատ քաղաքացիներ:

Երթի մեկնարկից առաջ որպես բողոքի նշան ներկաները այրեցին Թուրքիայի պետական դրոշը:

Հայրենասիրական երգեր երգելով ու պահանջատիրական կոչեր վանկարկելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասած երթի հազարավոր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնին զոհ գնացած ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակին: Անմար կրակի մոտ հոգևոր այրերն աղոթք հնչեցրին առ Աստված,  Լուսանկարը՝ Տիգրան Մեհրաբյանիծ, խոնարհվեցին հազարավոր ծաղիկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս