Բաժիններ՝

«Նա սիրում է գոլեր խփել Եվրոպա լիգայում». Մխիթարյանի խաղի գնահատականը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակում կարողացավ հաղթահարել  «Անդերլեխտի» արգելքը և դուրս գալ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:

Հանդիպման առաջին գոլը խփեց Հներիխ Մխիթարյանը, ով գոլ էր խփել նաև  այս թիմերի մեջ կայացած առաջին հանդիպման ընթացքում: Հայ ֆուտբոլիստը մինչև վերջ խաղաց և ցուցադրեց բարձրակարգ ֆուտբոլ: Ռունիի, Մատայի և խաղավերջում՝ նաև Իբրահիմովիչի բացակայության պայմաններում, Մխիթարյանն ու Ռեշֆորդն իրենց վրա էին վերցրել թիմին առաջ տանելու գործը:

Խաղից հետո, սակայն, Մխիթարյանի խաղը ոչ միանշանակ գնահատականներ ստացավ: Անգլիական հայտնի Manchester Evening News պարբերականը, ով միշտ բարձր է գնահատում Հենրիխի խաղը, այս անգամ նրան տվել է ընդամենը 6 միավոր: Պետք է նշել, որ բրիտանական պաբերականը խիստ է եղել բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ: Օրինակ՝ Իբրահիմովիչը ստացել է 2 գնահատականը:

Հեղինակավոր Whoscored կայքում Մխիթարյանը ստացել է գրեթե գերազանց գնահատական՝ 9,3: Հայ կիսապաշտպանից ավելի բարձր է ստացել մանչեսթերյան ակումբին փրկած Ռեշֆորդը՝ 9,4:

Կարդացեք նաև

«Մխիթարյանը սիրում է գոլեր խփել Եվրոպա լիգայում»,- գրեց Goal պարբերականը՝ ակնարկելով այն խոսքերը, որ խաղից առաջ ասել էր գլխավոր մարզիչ Մոուրինիոն: Հիշեցնենք, որ պորտուգալացին ասել էր, թե Մխիթարյանը լավն է միայն Եվրոպա լիգայում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս