Բաժիններ՝

««Բարսելոնայի» ֆուտբոլիստները շնաձկների են հիշեցնում. եթե նրանք զգան արյունը, մենք կորած ենք». Ջորջիո Կելինի

Պաշտպանը վախենում է կատալոնացիներից:

«Յուվենթուսի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը կիսվել է «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղի սպասումներով:

«Մենք կատարել ենք գործի միայն կեսը: «Բարսելոնայի» հետ խաղում մենք ստիպված ենք լինելու պաշտպանվել: Եթե խփենք, դա մեզ վստահություն կներշնչի: Մենք պետք է առանց վախի գործենք, որովհետև մեր մրցակիցները շնաձկների են հիշեցնում: Եթե նրանք զգան արյունը, մենք կորած ենք: Նրանց պետք է դարպասներից հեռու պահել»,- հայտարարել է Կելինին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին:

Առաջին խաղում «Յուվենթուսը» 3:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:

Կարդացեք նաև

Պատասխան խաղը տեղի կունենա «Քամփ Նոու» մարզադաշտում, ապրիլի 19-ին ժամը 22:45-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս