
««Բարսելոնան» ի վիճակի է անցնել «Յուվենթուսից», իսկ հետո հաղթել «Ռեալին» Մադրիդում». Ժերար Պիկե

Շակիրայի ամուսինը լի է լավատեսությամբ:
«Մենք քամ-բեք կատարեցինք ՊՍԺ-ից 0:4 հաշվով պարտվելուց հետո: Վերջին տարիներին մենք շատ անգամներ ենք հաղթել «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում: Ես վստահ եմ, որ մենք ընդունակ ենք նորից կրկնել և՛ մեկը, և՛ մյուսը:
Մենք ի վիճակի ենք անցնել «Յուվենթուսից», իսկ հետո հաղթել «Ռեալին»: Մենք պատրաստ ենք հաղթել 2 հանդիպումներում էլ: Թիմը լավագույն իրավիճակում չի հայտնվել, բայց մենք ունենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք ամեն բան մեր օգտին շրջել: Ես դրանում վստահ եմ»,- հայտարարել է Պիկեն կատալոնական TV3 հեռուստաալիքում:
Քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» 0:3 հաշվով պարտվեց «Յուվենթուսին»: Պատասխան խաղը տեղի կունենա «Քամփ Նոու» մարզադաշտում, ապրիլի 19-ին: 4 օր անց «Բարսելոնան» կխաղա «Ռեալի» հետ Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը