
Հարթը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Չելսի», եթե Դե Խեան կամ Կուրտուան գնան «Ռեալ»

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարթը, ով վարձավճարով հանդես է գալիս «Տորինոյի» կազմում, կարող է վերադառնալ ԱՊԼ:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» դիտարկում են Անգլիայի հավաքականի 29-ամյա դարպասապահի տարբերակն այն դեպքի համար, եթե հրաժեշտ տան Դավիդ Դե Խեային և Տիբո Կուրտուային՝ համապատասխանաբար: Իսպանացին և բելգիացին մրցաշրջանի ավարտից հետո կարող են տեղափոխվել «Ռեալ»:
«Չելսին» պատրաստ է բաց թողնել Կուրտուային մադրիդյան ակումբ, եթե նրա փոխարեն ստանա «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Տորինոն» ուզում է երկարաձգել Ջո Հարթի վարձավճարի ժամկետը, սակայն «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է միայն նրա վաճառքով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը