Բաժիններ՝

Բռնցքամարտ. 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ Թբիլիսիից

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է բռնցքամարտի` Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը,- տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ն այսօր հաղթել են:

Ոսկե մեդալ են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը:

49 կգ քաշային Գասպար Բաբախանյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եզրափակչում պարտվել են և նվաճել արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը նվաճել են բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր 8 բռնցքամարտիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս