Բաժիններ՝

«Եվրատեսիլ­-2017» երգի մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Եվրատեսիլ­-2017» երգի մրցույթում Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան, ով մի քանի օր է, ինչ Հայաստանում է, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գերմանիայի ներկայացուցչին ուղեկցում էր մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը:

Նրանք միասին ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ, որից հետո Արծվիկը կատարեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երգից մի հատված:

Լեւինան տպավորված էր հուշահամալիր կատարած այցից: Նրա խոսքով՝ այն ստեղծում է բավականին հուզիչ մթնոլորտ:

«Եվրատեսիլ­-2017» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան Ուկրաինայի մայրաքաղաքում մայիսի 9­-ին եւ 11­-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13­-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս