Սիրիայի վերաբերյալ բանաձևը չարգելափակելու ՉԺՀ-ի որոշումը Թրամփի հաղթանակն է. Սպիտակ տուն
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձեւի շուրջ քվեարկության ընթացքում ձեռնպահ մնալու Զինաստանի որոշումը Թրամփի «հսկայական» դիվանագիտական հաղթանակն է: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը Fox հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ ՉԺՀ-ն որպես կանոն դեմ էր քվեարկում այն բանաձեւերին, որոնց չէր աջակցում Մոսկվան:
Ինչպես հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը, ներկայում Սիրիային աջակցում են ոչ մեծ խումբ երկրներ, որոնք, բացառությամբ Ռուսաստանի, չկայացած պետություններ են:
Ապրիլի 12-ին Ռուսաստանն արգելափակել է այն բանաձեւի ընդունումը, որը դատապարտում է Սիրիայի Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը եւ Դամասկոսից պահանջում է տեղեկատվություն տրամադրել միջադեպի օրը բոլոր օդային գործողությունների մասին: Բացի ՌԴ-ից, նախագծի ընդունմանը դեմ է արտահայտվել Բոլիվիան: Ղազախստանը, Չինաստանը եւ Եթովպիան
քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել: Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեին այն կարծիքն է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է փոխընդունելի բանաձեւ ընդունի Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության վերաբերյալ:
Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի շուրջ բանաձեւի առնչությամբ Ռուսաստանի գործողությունների քննադատությամբ:
«Ռուսաստանն արդեն ութերորդ անգամ իրեն հակադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեծամասնությանը: Ռուսաստանը ծանր պատասխանատվություն Է ստանձնում՝ հետեւողականորեն խոչընդոտելով սիրիական դոսյեի շրջանակներում բազմակողմ միջոցառումներին՝ դրանով իսկ պաշտպանելով դաշնակից Բաշար Ասադին»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:
Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Զիգմար Գաբրիելը եւ Բորիս Ջոնսոնը ափսոսանք են հայտնել Ռուսաստանի կողմից բանաձեւի վրա վետո դնելու առիթով: Գաբրիելի խոսքով՝ «Ռուսաստանի վետոն մեծ ափսոսանք է հարուցում»: «Անհրաժեշտ են անցկացնել հետաքննության եւ պարզորոշ ազդանշան տալ քիմիական զենքի օգտագործման դեմ»,-մեջբերում է անում նախարարի խոսքից Գերմանիայի
արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Բորիս Ջոնսոնը տարակուսանք է հայտնել ՌԴ-ի որոշման կապակցությամբ:
«Ճնշված եմ, որ Ռուսաստանը կրկին խանգարեց միջազգային հանրակցությանը, որը դատապարտում է քիմիական զենքի օգտագործումը»,-գրել է ՋոնսոնըTwitter սոցիալական ցանցում: