Բաժիններ՝

Մարդու իրավունքների պաշտպանը՝ «Հաց բերողի» մահվան մասին

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի վերաբերյալ բոլոր նյութերը Մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է Քննչական կոմիտե, երբ քրեական վարույթ է հարուցվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը չապացուցե՞ց, որ մարդու իրավունքների պաշտպանը, առհասարակ իրավապաշտպանության ոլորտը դեռևս չի կարողանում բավարար ազդեցություն ունենալ պետական մարմինների, իշխանության վրա։

«Կարող է այդպիսի հանրային տպավորություն ստեղծվել, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ մեր աշխատանքով զգալիորեն նպաստել ենք առողջական վիճակի և ընդհանրապես իրավունքի պահպանման երաշխավորմանը՝ անընդհատ, ամենօրյա այցերով։ Դրանք պատահական այցեր չէին։ Դրանք վերահսկողության նպատակով կատարվող այցեր էին։ Նույնիսկ վերջին պահին առաջարկել էինք, որ շարժական հատուկ ռեանիմացիայի համակարգ տեղափոխվեր քրեակատարողական հիմնարկ՝ ելնելով առողջական վիճակից։ Պարզապես Արթուր Սարգսյանի դեպքում մենք երկու խնդիր ունեինք՝ Արթուր Սարգսյանը հրաժարվում էր բուժօգնությունից, և Արթուր Սարգսյանը հացադուլի մեջ էր գտնվում։

Մեր խնդիրն էր՝ ապահովել, վերահսկել, որ քրեակատարողական հիմնարկն ապահովեր ճիշտ բժշկական ծառայությունների մատուցումը, և նաև, որ իրազեկված լինի ամբողջ պրոցեսը»,- ասաց Արման Թաթոյանը` նշելով, որ հարց է բարձրացրել, որ անհրաժեշտ է արդյունավետ քննություն իրականացնել նաև փաստաբանների հնչեցրած փաստարկների առումով։ Արման Թաթոյանն ասաց, որ խնդրել է Քննչական կոմիտեին պարզաբանել, թե ինչ աշխատանք  կատարվել այդ ուղղությամբ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս