Ռունին ասել է թիմակիցներին, որ պատրաստվում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին պլանավորում է ամռանը հեռանալ ակումբից:
Ուեյն Ռունին որոշում է կայացրել հեռանալ ակումբից մրցաշարի ավարտից հետո, ինչի մասին հաղորդել է թիմակիցներին: 31-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» հատկացված խաղաժամանակից. առաջնությունում հարձակվողն ամբողջությամբ անցկացրել է ընդամենը 2 խաղ:
Ձմռանը Ռունին մոտ էր ակումբից հեռանալուն և Չինաստան տեղափոխվելուն, սակայն գործարքն այդպես էլ տեղի չունեցավ: Բայց անգլիացու համար մինչև օրս էլ ակտուալ է Չինաստան տեղափոխվելը, բացի այդ, հետաքրքրություն կա նաև MLS-ի և «Էվերթոնի» կողմից:
Պետք է նշել, որ «Էվերթոնը» հույս ունի ստանալ Ռունիին՝ որպես ազատ գործակալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը