Բաժիններ՝

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսն ուզում է ամռանը տեղափոխվել Մանչեսթեր

Չիլիացին կատարել է իր ընտրությունը:

Սանչեսի ծառայություններով, բացի «Մանչեսթեր Սիթիից», հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն և «Չելսին»: Ինչպես պնդում է Goal-ը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը, ինչպես նաև «Կարմիր սատանաների» մարզիչ Ժոզե Մոուրինիոն արդեն զրուցել են Սանչեսի հետ՝ համոզելով նրան տեղափոխվել իրենց ակումբ:

Սանչեսն ընտրել է «Մանչեսթեր Սիթին», որը պատրաստ է առաջարկել նրան շաբաթական 235 հազար եվրո:

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Պարտիկ Կլյուվերտը շատ է ուզում ակումբի կազմում տեսնել չիլիացուն, բայց փարիզեցիների գլխավոր մարզիչ Ունայի Էմերին չի կիսում նրա հետաքրքրությունը:

Սանչեսի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է 2018 թվականին:

Transfermarkt.de-ն 28-ամյա հարձակվողին գնահատում է 65 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930