Ինչպես պաշտպանել անձնական տվյալներն աշխատանքային հարաբերություններում. ուղեցույց

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հրապարակել է աշխատանքային հարաբերություններում անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույց: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

Վերջինիս նպատակն է աշխատանքային հարաբերություններում ապահովել անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ, պաշտպանել աշխատողների (տվյալների սուբյեկտների) իրավունքները, իրազեկել գործատուներին (տվյալներ մշակողներին) անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերի մասին և ապահովել օրենսդրության միասնական մեկնաբանումը:

Ուղեցույցը մշակվել է ՀՀ օրենսդրության, Եվրոպայի Խորհրդի Նախարարների Խորհրդի (89)2 հանձնարարականի, Աշխատանքի միջազգային կազմակերպության հանձնարարականների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների և եվրոպական երկրների լավագույն փորձի հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930