
Ծանրորդ Գոռ Մինասյանը Եվրոպայի փոխչեմպիոն է, Ռուբեն Ալեքսանյանը` բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը բրոնզե մեդալակիր:
Խորվաթական Սպլիտ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանը ներկայացնող Գոռ Մինասյանը պոկեց 211 կգ` նվաճելով փոքր արծաթե մեդալ և հրեց 235 կգ: Երկամարտի 446 կգ արդյունքով Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Նույն քաշային կարգում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը պոկեց 190 կգ: Հայ ծանրորդը հրեց 244 կգ դառնալով փոքր բրոնզե և երկամարտի 434 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախազեն:
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը: