
Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. մարդատար «Գազելը» վերածվել է մոխրակույտի, բժիշկները պայքարում են վարորդի և ուղևորի կյանքի համար. shamshyan.com

Այսօր` ապրիլի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ին սահմաններում Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, հրդեհ է բռնկվել 23-ամյա Գևորգ Արեյանին պատկանող «Գազել» մակնիշի 34 TD 325 համարանիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը: Հրշեջներն ու փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Հրդեհի հետևանքով վարորդ Գ. Արեյանն ու նրա ուղևոր` 23-ամյա Հարություն Բեյբությանը տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Հ. Բեյբությանը գնահատվում է միջին ծանրության, իսկ Գ. Արեյանը` ծանր կայուն վիճակում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։