
Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը

Ապրիլի 3-7-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 54,498,358 դոլար 483,57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 72,386,173 ԱՄՆ դոլար 485,14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4,970,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 484.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,443,776 եվրո 514,06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,028,398 եվրո 518,38 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 770,158,778 ՌԴ ռուբլի 8,55 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 339,937,626 ՌԴ ռուբլի 8,66 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: