Շուրջ 15 տոննա պոմիդոր և այլ գյուղմթերք հայտնաբերվել է ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն, ակտիվ փոխգործակցելով գյուղմթերք արտադրողների և նրանց շահերը պաշտպանող համապատասխան կառույցների հետ, ևս մեկ անգամ փաստում է, որ խիստ հետևողականություն  է դրսևորում գյուղմթերքի ներկրման ցանկացած անօրինական փորձի նկատմամբ. ներկրումների ամբողջ շղթան գտնվում է խիստ վերահսկողության ներքո: Կոմիտեն վստահեցնում է, որ սահմանին իրականացվում է շուրջօրյա հսկողություն, հետևաբար կանխվում են գյուղմթերքի ապօրինի ներկրման փորձերը հանրապետություն:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ իրականացված հետևողական միջոցառումների արդյունքում մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը կանխվել է գյուղմթերքի անօրինական ներկրման 153 փորձ, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 15 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր: Իրավախախտները,  համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ահազանգել և պատրաստակամություն է հայտնում արձագանքել ու հետամուտ լինել խնդրի կարգավորմանը՝ միաժամանակ նախազգուշացնելով զերծ մնալ անօրինական ճանապարհով գյուղմթերքի ներկրման փորձերից:

ՀՀ  ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս