Բաժիններ՝

Ալեքսիս Սանչեսի գործակալը հանդիպումներ է ունեցել ՊՍԺ-ի և «Չելսիի» հետ

Կարծես թե հայտնի դարձավ ամբիցիոզ լոնդոնյան թիմի անվանումը, որի մասին խոսում էր չիլիացին:

ՊՍԺ-ն վճռորոշ քայլեր է ձեռնարկել «Արսենալի» և Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու համար, ում մեջ փարիզեցիների տեսնում են Էդինսոն Կավանիի իդելական խաղընկերոջը: Ակումբի ղեկավարությունն արդեն մի քանի հանդիպումներ ունեցել է ֆուտբոլիստի գործակալի հետ. նոր բանակցությունները կկայանան ապրիլի կեսերին: Ակտիվ գործողությունների անցել է ոչ միայն ՊՍԺ-ն:

Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, Սանչեսի գործակալի հետ կապի մեջ է դուրս եկել նաև «Չելսին»:

Սանչեսի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է 2018 թվականին: Մարտի սկզբին The Sun-ը հաղորդել էր, որ չիլիացին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը:
Ավելի վաղ Ալեքսիսը հայտարարել էր, որ ուզում է մնալ Լոնդոնում և խաղալ ամբիցիոզ թիմի կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս