Կենտրոնական բանկերն ավելի ու ավելի հաճախ են ֆունտ ստեռլինգը գերադասում եվրոյից
Աշխարհի կենտրոնական բանկերն ավելի ու ավելի հաճախ են ֆունտ ստեռլինգը գերադասում համաեվրոպական արժույթից: Սրանք են Central Banking Publications-ի եւ HSBC-ի հետազոտության արդյունքները:
Ինչպես ցույց է տվել աշխարհի 80 կենտրոնական բնակերում պահուստների կառավարման պատասխանատուների հարցումը, նրանք էապես կրճատել են եվրոյով իրենց ակտիվները, իսկ հարցվածներից մի քանիսն էլ ընդհանրապես ազատվել են դրանցից: Դրանց ներդրումները միագումար կազմում են 6 տրիլիոն եվրո: Ֆունտն, ընդհակառակը, կարգավորիչները համարում են բավականին կայուն:
Կենտրոնական բանկերը զգուշանում են Եվրամիության քաղաքական անկայունությունից, անհանգստացած են հանրակցության տնտեսական աճի ցածր տեմպերից եւ Եվրոպայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունից: Այս ամենը պայամանավորում է վստահության նվազումը համաեվրոպական արժույթի նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի տնտեսությունն, ընդհակառակը, ներդրումների համար ավելի անվտանգ է դիտվում երկարաժամկետ առումով, չնայած Եվրամիությունից դուրս գալու հետ կապված անորոշությանը: Հարցման մասնակիցների 71 տոկոսի խոսքով՝ Brexit-ը չի ազդել երկարաժամկետ հեռանկարով ֆունտի գրավչության վրա: