
«Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ժամանակի հարց է». Էրդողանի խորհրդական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը ընդամենը ժամանակի հարց է, հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը։
«Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը ընդամենը ժամանակի և ձևականությունների հետևելու հարց է։ Մեկ գիշերվա ընթացքում նման բան չեն լուծում։ Տնտեսական կամ քաղաքական բնույթի ոչ մի դժվարություն այստեղ չկա»,- ասել է նա։
Չևիկն ընդգծել է, որ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը շահավետ կլինի ինչպես այդ երկրների, այնպես էլ նրանց բնակիչների համար»։