
«Ընդդիմություն չկա. Դրանք սաղ պրոեկտներ, պոզիցիաներ ու պոզաներ են». Աշոտ Աղաբաբյան

«Ընդդիմություն հասկացողությունը մի քիչ ավելի բարդ է, քան Սեյրան Օհանյանի արածը: Սեյրան Օհանյանն ուղղակի ուզում է ճիշտ ճանապարհով փորձել մասնակից լինել, իշխանության մասնիկ դառնալ և փորձել ղեկավարել իր հատվածի չափով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ)` մեկնաբանելով Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն և նրա ընդդիմադիր կեցվածքը:
Ըստ նրա` այսօր ընդդիմությունը նա է, որ հիմնականում քննադատում է, բայց ոչ լիարժեք առաջարկություններ անում:
«Դրա համար էլ չկա ընդդիմություն: Դուք գտնում եք, որ ընդդիմություն կա՞: Ընդդիմություն չկա: Դրանք սաղ պրոեկտներ, պոզիցիաներ ու պոզաներ են»,- ասաց Աղաբաբյանը: