«Ես Դատախազության գործերի գնահատական տվող չեմ, հատկապես՝ հիմա». Լևոն Յոլյան

Վերահսկիչ պալատի նորընտիր նախագահ Լևոն Յոլյանը, ով մինչ այս զբաղեցնում էր ՎՊ փոխնախագահի պաշտոնը, այսօր ԱԺ-ում լրագրողներին խոստացավ կառույցի թիրախներին անդրադառնալ ՎՊ աշխատանքներին մանրամասն ծանոթանալուց հետո:

«Մենք ունենք ԱԺ-ի կողմից հաստատված ծրագիր, մենք ունենք հնարավորություն՝ ինքնուրույն լրացուցիչ թեմաներ որոշել, կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասաց Յոլյանը:

Թե որքանո՞վ անկախ կլինի, Յոլյանը հղում արեց Սահմանադրության փոփոխությունների վրա, որ բարձրացրել են Վերահսկիչ պալատի անկախությունը, և բոլոր հնարավորությունները կան՝ կայացնել Վերահսկիչ պալատը՝ որպես անկախ վերահսկիչ մարմին ՀՀ-ում:

Նա խոստացավ բարձրացնել փաստաթղթերի որակն ու ուսումնասիրությունների խորությունը: 168.am-ի դիտարկմանը, որ ՎՊ բացահայտումներն անհետևանք են մնում, Դատախազությունը քրեական գործերը սառեցնում է, Լ.Յոլյանը պատասխանեց.

«Ես Դատախազության գործերի գնահատական տվող չեմ, հատկապես՝ հիմա»:

Տեսանյութեր

Լրահոս