
Կարեն Կարապետյանը` վարչապետի մասին. «Ես կլինեմ իրեն օգնողներից և ամենաշատ ցանկացողներից մեկը, որպեսզի գործերը նորմալ գնան»

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Կարապետյանը լիահույս է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իրական փոփոխություններ կանի:
«Ոչ միայն հույսեր ունեմ, ես իրեն շատ լավ ճանաչում եմ, և ես գիտեմ, որ ինքը ձգտելու է, ամեն ինչ անելու է, որպեսզի տեղաշարժ ապահովի: Եվ կլինեն շատ ուժեր, որոնց ձեռնտու է այս վիճակը, և կլինեն խանգարողներ: Ես կլինեմ իրեն օգնողներից և ամենաշատ ցանկացողներից մեկը, որպեսզի գործերը նորմալ գնան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:
Ըստ նրա` վարչապետի «գործերը նորմալ գնալն» անձի խնդիր չէ.
«Նա պետական ամենաբարձր պաշտոնյաներից մեկն է, երրորդն է մեր Սահմանադրությամբ, իր աշխատանքի արդյունքները մարդիկ պետք է զգան: Իսկ էդպիսի մարդկանց չօգնել, խանգարել, մեկին այս դուր չի գալիս, մյուսին այն դուր չի գալիս, ես կարծում եմ՝ դա ճիշտ չէ: Անգամ իմ բարեկամն էլ լինի, եթե ինքը ճիշտ չի աշխատում, ես կարող եմ քննադատել»: