«Մեր մեղքն այն է, որ թույլ տվեցինք «Լեսթերին» խաղալ՝ ինչպես նախորդ մրցաշրջանում». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Լեսթերի» հետ խաղից հետո կիսվել է իր էմոցիաներով:
Երեկ «Լիվերպուլը» մրցակցի դաշտում ծայրահեղ անսպասելի, պրակտիկորեն առանց շանսերի՝ 1:3 հաշվով պարտվեց «Լեսթերին»:
«Պարտություններից հետո առաջին պլան է դուրս գալիս լեզվական արգելքը, որովհետև շատ դժվար է ճիշտ բառեր գտնելը: Ինձ դժվար է նույնիսկ բացատրել ապրումներս գերմաներենով: Իսկ անգլերենով գործերն ավելի վատ են:
«Լեսթերն» այսօր այնպես չէ, որ շատ ագրեսիվ էր, ուղղակի մենք ֆիզիկապես ուժեղ չէինք: Հասկանում էինք, թե ինչպես կխաղա «Լեսթերը», և կարող էինք ավելի լավ հանդես գալ: «Լիվերպուլի» մեղքն այն է, որ թույլ տվեց «Լեսթերին» խաղալ՝ ինչպես նախորդ մրցաշրջանում»:
Մրցակիցը լավ պատրաստ էր խաղին, նրանց գործողությունները մտածված էին: «Լիվերպուլը» վատ սկսեց խաղը, վատ խաղաց ընթացքում և շատ վատ այն ավարտեց»:
Հիմա մենք արժանի ենք ստանալու քննադատության չափաբաժինը: Այսօրվա «Լիվերպուլը» ծայրահեղ ոչ ստաբիլ թիմ է»,- Կլոպին է մեջբերում BBC-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը