Բաժիններ՝

Սիմեոնեն կմնա «Ատլետիկոյում»՝ անկախ մրցաշրջանում հասած արդյունքից

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կաշխատի իր պաշտոնում նաև հաջորդ մրցաշրջանում: Այս մասին հաղորդում է AS-ը:

Համաձայն աղբյուրի տեղեկության՝ մայրաքաղաքային ակումբում արգենտինացի մասնագետի ճակատագրի վրա չեն ազդի թիմի արդյունքները: Գլխավոր մարզչի պաշտոնում Սիմեոնեի մնալը պայմանավորված չէ մրցաշարային աղյուսակի տեղով և Չեմպիոնների լիգայի արդյունքներով: Սիմեոնեի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2018թ. ամառը, և նա արդեն ասել է, որ չի պատրաստվում հեռանալ իր թիմից:

Ակումբի ղեկավարությունն իր հերթին՝ չի ուզում բաժանվել Սիմեոնեից, ով դեմ չէր լինի ուժեղացնել թիմը նոր ֆուտբոլիստներով: Սակայն «Ատլետիկոյում» չեն բացառում, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728