Մհեր Սեդրակյանը «դուրս է եկել» քաղաքականությունից. «Հա’մ դուք ինձանից կպրծնեք, հա’մ ես՝ ձեզանից»

ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) «դուրս է եկել» քաղաքականությունից: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սեդրակյանը, որոշել է բիզնեսով զբաղվել և ոչ մեկից նեղացած չէ. «Հա՛մ դուք ինձանից կպրծնեք, հա՛մ ես՝ ձեզանից»:

«Իմ վրա ոչ ոք չի կարող ճնշում գործադրել»,- ասաց նա` հերքելով լուրերը, որ իշխանությունը ճնշումներ է գործադրել իր և իր որդու նկատմամբ, երբ փորձել են լքել ՀՀԿ-ն ու անցնել Հովիկ Աբրահամյանի կողմը:

Սեդրակյանը հերքեց նաև լուրերը, որ փորձել է իր որդուն «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակ մտցնել, նաև որ հանդիպել է Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի հետ:

Թե ինչո՞ւ ձախողվեց իր որդու պատգամավորական կարիերան, Սեդրակյանը չբացահայտեց. «Էդ էլ մեր գաղտնիքն ա, թող մնա մեր մեջ»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով իր քաղաքական ժառանգությանը` Սեդրակյանը խոստովանեց, որ «ոչ մի արդյունք» չի թողնում: Նա չի հերքել նաև, որ այլևս հեղինակություն չէ Էրեբունիում. «Ի՞նչ դիրք եմ ունեցել, որ մի հատ էլ կորցնեմ: Էրեբունին վեկալան, հո ամբողջ քաղաքը, աշխարհը չեն վերցնի»:

Թե ինչո՞ւ իր փեսան հրաժարական տվեց Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնից՝ հարցին, Մհեր Սեդրակյանը չպատասխանեց, միայն նշեց, որ ինքն էր նրան աշխատավարձ տալիս:

Նա նշեց, որ առաջիկա ընտրություններում կաջակցի Գագիկ Բեգլարյանի եղբորը` Հակոբ Բեգլարյանին:

Տեսանյութեր

Լրահոս