Բաժիններ՝

«Իմ կարծիքով՝ սա իմ 32-րդ տիտղոսն է». Զլատան Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Լիգայի գավաթի հաղթական եզրափակչից հետո կիսվել է իր տպավորություններով: Շվեդ հարձակվողը 2 գնդակ խփեց Լիգայի գավաթի եզրափակչում և արտահայտեց իր գոհունակությունը կարիերայի անգլիական շրջանից:

«Սա թիմի աշխատանքի արդյունքն է: Ես եկել եմ այստեղ հաղթելու համար և հաղթում եմ: Ինչքան շատ եմ ես հաղթում, այնքան ավելի շատ եմ հաճույք զգում: Ինչքան ավելի ես մեծանում, այնքան ավելի շատ ես գնահատում դա: Ուր էլ որ ես գնում եմ, ես ամեն տեղ հաղթում եմ: Իմ կարծիքով՝ սա իմ 32-րդ տիտղոսն է: Ես ամեն ինչ այսպես էլ ենթադրում էի: Ես շարունակում եմ իմ գործը և հաճույք եմ ստանում Անգլիայից»,- ասել է Զլատան Իբրահիմովիչը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728