
Լոռու մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. 5 անձ հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսսօր ժամը 02։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Դավթյանը իր վարած ՎԱԶ 21 010 մակնիշի 6093 GX համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել ձորը։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով վարորդ Դ․ Դավթյանն ու նրա ուղևորներ․ Վանաձոր քաղաքի բնակիչներ 21-ամյա Թամարա Մելքոնյանը, 50-ամյա Արթուր Սարգսյանը, 27-ամյա Գայանե Մկրտումյանը և 35-ամյա Արտեմ Ղուլինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։