
Լիգայի գավաթ. Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը

Այսօր՝ Երևանի ժամանակով 20:30-ին կմեկնարկի Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչը: Գավաթի համար կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սաութհեմփթոնը»:
Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի հայտնվել մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Սենթ Էտյեն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումում մանչեսթերյան ակումբը հաղթանակ տոնեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ, ով, սակայն խաղի 26-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով: Ըստ նախնական տվյալների՝ Մխիթարյանն ազդրի վնասվածք է ստացել և կբացակայի 10-14 օր:
The #MUFC team for today's #EFLCup final! pic.twitter.com/bdU8zUd2Hp
— Manchester United (@ManUtd) February 26, 2017