Ռունին և Կարիկը պատրաստ են Լիգայի գավաթին եզրափակչին, Մխիթարյանը բաց կթողնի խաղը
Մայքլ Կարիկի վնասվածքն այդքան էլ լուրջ չի եղել, ինչպես ենթադրում էր Ժոզե Մոուրինիոն: Ժոզե Մոուրինիոն հաստատել է, որ Ուեյն Ռունին և Մայքլ Կարիկը պատրաստ են մասնակցելու կիրակի օրը կայանալիք Լիգայի գավաթի «Սաութհեմփթոնի» դեմ եզրափակչին:
«Ռունիի վիճակը նորմալ է, նա մարզվում է թիմի հետ: Նա «Սենթ Էտյենի» հետ խաղում չէր հայտնվել հայտացուցակում, որովհետև պատրաստ չէր խաղին, բայց հիմա նա կլինի եզրափակչում: Կարիկը նույնպես պատրաստ է: Նա խելացի և փորձառու ֆուտբոլիստ է և դուրս եկավ դաշտից ճիշտ ժամանակին, այնպես որ, Մայքլը նույնպես կխաղա: Մխիթարյանը չի խաղա»,- հայտարարել է Մոուրինիոն:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սաութհեմփթոն» եզրափակիչ խաղը տեղի կունենա փետրվարի 26-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը