Օհանյանը և Օսկանյանը պատրաստ են եղել բոլոր ընդդիմադիրների հետ համագործակցել, դրա համար «Ժառանգությունը» միացել է նրանց

Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքը և Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ կողմ են եղել լայն կոնսոլիդացիայի և տարբեր ուժերի հետ են բանակցել:

«Գործուն քայլեր ենք արել, բոլոր գործընկերների հետ շփվել ենք, բայց ոչ բոլորի կողմից է այդ ուղղությամբ քայլ կատարվել: Ես հանգիստ խղճով կարող եմ այս դաշինքում պայքարել մինչև վերջ, որովհետև և՛ պարոն Օհանյանին, և՛ պարոն Օսկանյանին բոլոր ընդդիմադիրների անունը տվել եմ, իրենք պատրաստ են եղել բոլորի հետ համագործակցելու, իրենք երբևէ չասացին՝ այս մեկն ինձ վիրավորել է, այս մեկն այսինչ բանն է ասել: Դրա համար ես շատ հանգիստ նրանց հետ համագործակցում եմ»,- հայտարարեց Ա. Մարտիրոսյան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728