
«Ես գոլ եմ խփել, իսկ դո՞ւ, ի՞նչ ես արել դու». Ռոնալդուն՝ խաղընկերոջը՝ «Վալենսիայի» հետ խաղի ավարտին

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնության հետաձգված խաղում չկարողացավ հաղթել «Վալենսիային» և կորցրեց 3 միավոր:
Այս խաղում բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: Խաղակեսի ավարտին հաշիվը կրճատել կարողացավ մադրիդյան ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Իսպանական AS պարբերականը նշում է, որ «Վալենսիայից» կրած պարտությունը բարկացրել է Ռոնալդուին: Պորտուգալացին չի կարողացել զսպել զայրույթը և արտահայտել է էմոցիաները հենց խաղադաշտում:
«Ես գոլ եմ խփել, դո՞ւ, ի՞նչ ես արել դու»,- ըստ իսպանական մամուլի՝ բղավել է Ռոնալդուն:
Սակայն հայտնի չէ, թե ում էին ուղղված այս խոսքերը:
Սիրարփի Աղաբաբյան