
Հերթական ավազակային հարձակումը՝ Արմավիրի մարզում. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 23-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում 3 դիմակավորված անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել Ամբերդ գյուղի բնակիչ, 86-ամյա Ավետիս Եսայանի տուն և բռնություն կիրառել տանը գտնվող անձանց նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ դիմակավորված 3 ճիվաղները, որոնցից մեկը ատրճանակով զինված է եղել, Ամբերդ գյուղի 14-րդ փողոցի թիվ 8 տուն ներխուժելուց հետո կպչուն ժապավենով կապկպել են Ա. Եսայանին ու նրա կնոջը՝ 79-ամյա Ամալյա Եսայանին, որից հետո բռնություն կիրառելով՝ տան տարբեր սենյակներից հափշտակել են 200.000 դրամ, 700 ԱՄՆ դոլար, արծաթե 1 զույգ ականջօղ, ոսկյա 2 մատանի, բջջային հեռախոս և տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ և իրենց սև գործն ավարտին հասցնելով՝ տականքները հեռացել են նշված տնից։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։