Բաժիններ՝

«Այս թեման դարձավ զինվորից ծխախոտ խլելու թեմա». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Այս մասին այսօր որոշում ընդունվեց կառավարության նիստում:

Նախագծի ներկայացման ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ զինվորների համար օրական մեկ տուփ ծխախոտ է հաշվառվել, որն իրենց հաշվարկով չի համապատսխանել կարիքներին և այդ պատճառով առաջարկում են այդ նույն գումարն ավելացնել նրանց կողմից ստացվող հավելավճարի մեջ, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք ովքեր ծխում են, իրենք կարողանան գնել իրենց նախընտրած ծխախոտը:

«Երեկ շատ հետաքրքիր էր հետևել, թե ինչպես այս թեման դարձավ զինվորից ծխախոտ խլելու թեմա»,- ասաց Վ.Սարգսյանը` նկատի ունենալով Ֆեյսբուք սոցիալական ցանցում ծավալված քննարկումներն ու քննադատությունը:

«Դրա՞ համար եք մեզ այդպես մանրամասն ներկայացնում»,- հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս