
Արթուր Աբրահամը հանդիպել է առաջիկա մրցակից լեհ Ռոբին Կրասնիկիի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը տեղեկացրեց, որ 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին:
Փետրվարի 22-ին բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել են:
Արթուր Աբրահամը նշել է, որ իր համար շատ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և ապրիլի 22-ի մենամարտը մի քայլ է դեպի իր մեծ նպատակը: