Արամայիս Գրիգորյանը զբաղված է նախորդի կադրերից ազատվելով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ Արարատի ՀՀԿ-ական նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը այս օրերին զբաղված է նախորդի կադրերից ազատվելով։
«Այսպես՝ փետրվարի 10-ին մարզպետ Գրիգորյանը աշխատանքից ազատել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Լևոն Խաչատրյանին, փետրվարի 13-ից աշխատանքից ազատել է խորհրդական Աշոտ Մուրադյանին։ Իսկ ահա փետրվարի 9-ին աշխատանքից ազատվել է ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Ջիվան Աբրահամյանը։
Ի դեպ, նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը Ջիվան Աբրահամյանին մինչև պաշտոնից հրաժարական տալը արձակուրդ էր տրամադրել, որը, սակայն, նորանշանակ մարզպետը չեղյալ է համարել, ինչը ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է։ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ փետրվարի 9-ից աշխատանքից ազատվել էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը։
Նկատենք, որ Գրիգորյանը ոչ միայն մարդկանց ազատել է աշխատանքից, այլ նաև նոր նշանակումներ է արել, փետրվարի 8-ին մարզպետի օգնական է նշանակվել Սարգիս Ղազարյանը, իսկ 9-ին որպես խորհրդական նշանակվել է Գարիկ Վարդանյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: