Հայտնի է ԲՀԿ ցուցակի երկրորդ տասնյակը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը, մնացածները չգիտեն՝ իրենք կա՞ն ցուցակում եւ որ հորիզոնականում են։ Սա շտաբի պետ Իշխան Զաքարյանի նոու-հաուն է, որը չի բացատրվել նրա կողմից։ Անգամ հումոր են անում, թե ԲՀԿ ակտիվը մինչեւ ընտրությունները կարող է նոսրանալ՝ ոմանք ինֆարկտ կստանան եւ կլքեն ցուցակը։

Ոմանք էլ տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը, անգամ դիմում են լրագրողների օգնությանը։ Բոլորը սպասում են փետրվարի 26-ին, երբ կլրանա թեկնածուների գրանցման ժամկետը, եւ ցուցակները պաշտոնապես կհրապարակվեն։

Մեզ հաջողվեց պարզել «Ծառուկյան դաշինքի» երկրորդ տասնյակը։ Պարզեցինք նաեւ Երեւանի 4 ընտրատարածքների եւ մի քանի մարզերի ռեյտինգային թեկնածուների անունները։ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ տարածքում, որտեղ տիտանների կռիվ է սպասվում՝ Սամվել Ալեքսանյանը, նրա փեսա Կորյուն Նահապետյանը, պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, ՀԱԿ-ից Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, ՀՎԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ի ֆավորիտը Հարություն Ղարագյոզյանն է՝ Կարամելի Հարութը, Հակոբ Նազարյանը, ԲՀԿ Մալաթիայի կառույցի նախկին գեներալ Արսեն Ֆիդանյանը եւ այլք։ Ի դեպ, խոսվում էր, որ Նաիրա Զոհրաբյանն էլ է այս տարածքում առաջադրվելու, սակայն մեր աղբյուրները հայտնեցին, որ նրան Ծառուկյանը խնայել է՝ ռեյտինգայինով չի առաջադրվի։

Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքում էլ առաջադրել են նախկին սոցապնախարար Գեւորգ Պետրոսյանին, որին Նաիրա Զոհրաբյանը հեռացրել էր ԲՀԿ-ից։ Կենտրոն համայնքում դաշինքի ֆավորիտները նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն ու ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանն են, կառաջադրվեն նաեւ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, Ռաֆայել Այվազյանը, Սամվել Ալեքսանյանը («Լֆիկը չէ»,- կատակեց մեր աղբյուրը) եւ Վաչագան Գրիգորյանը։

Արաբկիրի նախկին ու ներկա պատգամավորներ Զոհրաբ Զոհրաբյանը, Վահան Կարապետյանը, Տիգրան Ուրիխանյանը, ոմն Արտավազդ Անդրեասյան էլ կառաջադրվեն Արաբկիր համայնքում:

11. Արթուր Մանուկյան (Աբրահամ Մանուկյանի որդին)
12. Լուիզա Սարգսյան
13. Սամվել Ադամյան
14. Դավիթ Մանուկյան (Անդրանիկ Մանուկյանի որդին)
15. Վահե Էնֆիաջյան
16. Կարինե Պողոսյան (Հովիկ Աբրահամյանի զարմուհին, ԱԺ պատգամավոր)
17. Վարդան Ղուկասյան
18. Մելիք Մանուկյան
19. Սերգեյ Բագրատյան (Վայոց Ձորի նախկին մարզպետ)
20. Մարինա Մարգարյան

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս