Բաժիններ՝

«Դեռևս չկա ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություն». Նալբանդյան

Դեռևս չկա ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություն, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Մի քանի օր առաջ Մյունխենի անվտանգության համաժողովում կայացան իմ հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարի։ Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք հանդիպումներ ունենալ։
Եթե հանդիպումներ տեղի չեն ունենում, դա մեր մեղքը չէ։

Համանախագահների հետ հանդիպմանը մենք պայմանավորվել ենք շարունակել ջանքերը՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խաղաղ գործընթացի առաջ մղման համար։
Այդ նպատակով համանախագահները պատրաստվում են մոտակա ամիսներին այցելել տարածաշրջան»,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս