Մեսսիի հերթական կամակորությունը դի Մարիան է
Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին սիրում է խառնվել մարզչի գործերին և պարբերաբար պահանջում է գնել այս կամ այն ֆուտբոլիստին:
Ըստ վերջին տեղեկությունների՝ պայմանագիրը երկարաձգելու համար Մեսսին պահանջել էր թիմ վերադարձնել Սեսկ ֆաբրեգասին:
Հիմա Մեսսին ոգևորված է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Անխել դի Մարիային կատալոնական ակումբ բերելով: Ըստ իսպանական մամուլի՝ այս հարցով Մեսսին արդեն խոսել է «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի հետ, ով դիտարկվում է՝ որպես կատալոնական թիմի ապագա մարզիչ:
Սիրարփի Աղաբաբյան