
Անգլիայի գավաթ, 1/4 եզրափակիչ. վիճակահանություն. «Չելսին» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Ոչ պակաս հետաքրքիր կարող է դառնալ 5-րդ դիվիզիոնի 2 թիմերի պոտենցիալ հակամարտությունը: Փետրվարի 19-ին տեղի ունեցավ 2016-17թթ. Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի զույգերի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքները
«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»
«Միդլսբրո» – «Հադերսֆիլդ»/«Մանչեսթեր Սիթի»
«Տոտենհեմ» – «Միլուոլ»
«Սաթոն Յունայթեդ»/«Արսենալ» – «Լինկոլն»
«Սաթոն Յունայթեդը» և «Արսենալը» կորոշեն քառորդ եզրափակչի մասնակցին փետրվարի 20-ին: «Մանչեսթեր Սիթի» – «Հադերսֆիլդ» վերախաղարկությունը կկայանա փետրվարի 28-ին: Քառորդ եզրափակիչ խաղերը տեղի կունենան մարտի 11-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը