
Հայաստանում գործում է պաշտոնապես գրանցված 972 շինարարական ընկերություն

Հայաստանում պաշտոնապես գրանցված է 972 շինարարական կազմակերպություն, որտեղ աշխատում է շուրջ 13.8 հազար մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մեր երկրում գործող շինարարական կազմակերպությունների մեծ մասը՝ 660 կազմակերպություն, գերփոքր է՝ ուն ի մինչև 9 աշխատող:
250 կազմակերպություն դասակարգվում է որպես փոքր՝ 10-49 աշխատող:
Միջին դասակարգված կազմակերպությունները 58-ն են: Այս կազմակերպություններն ունեն 50-249 աշխատող:
Խոշոր կազմակերպությունները, որոնց աշխատողների թիվը 250-ից ավելի է, 4-ն են:
2016 թվականի ընթացքում 972 շինարարական ընկերությունների կողմից հանրապետությունում իրականացվել են 156 մլրդ 460 մլն ՀՀ դրամի շինմոնտաժային աշխատանքներ: Դրանց մեծ մասը բաժին է ընկել միջին և փոքր շինարարական կազմակերպություններին: